Embajada en Armenia

«Արգենտինական համագործակցության 25 տարի: Հայաստանի հետ փորձն ու 2018-19թթ.ի հեռանկարները»

Նոյեմբերի 23-ին ՀԲԸՄ (Հայկական բարեգործական ընդհանուր միություն) Բուենոս Այրեսի մասնաճյուղում տեղի ունեցավ Արգենտինայի Արտաքին գործերի և պաշտամունքի նախարարության Միջազգային համագործակցության վարչության, Հայաստանում Արգենտինայի Դեսպանության և ՀԲԸՄ-ի կողմից կազմակերպված պրեզենտացիան, որի նպատակն էր ներկայացնել Արգենտինայի միջազգային համագործակցության քաղաքականությունը, մասնավորապես` Հարավ-Հարավ և Եռակողմ Համագործակցության Արգենտինական Հիմնադրամի (Fondo Argentino de Cooperación Sur-Sur y Triangular (Fo.Ar)) 25 ամյա գործունեության շրջանակներում, ինչպես նաև ներկայացնել հայ համայնքին արգենտինական INTA-ի և ՀՀ Գյուղատնտեսության նախարարության միջև իրականացվող տեխնիկական համագործակցության նախագծի ընթացքն ու համատեղ քննարկել ապագա հեռանկարները:

Հանդիպմանը մասնակցում էին Արգենտինայի ԱԳՆ Միջազգային համագործակցության վարչության ղեկավար Անա Սիուտին, Հայաստանում Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան, ԱԳՆ Արևելյան Եվրոպայի վարչության ղեկավար Խոսե Ուրետան և INTA-ի անդամ Լուիս Կաբալյերոն, որը նախագծի մասնակիցներից է: