Embajada en Armenia

«Հայաստան» համահայկական հիմնադրամն ու Հայաստանում Արգենտինայի դեսպանատունն սկսում են համագործակցության առաջին քայլերը

«Հայաստան» համահայկական հիմնադրամն ու Հայաստանում Արգենտինայի դեսպանատունն սկսում են համագործակցության առաջին քայլերը` շեշտադրելով գյուղատնտեսության ոլորտը: Այդ ոլորտում արգենտինական հաջողված փորձի կիրառման հնարավորությունը դիտարկելու համար Հայաստանում Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան այցելեց Տավուշի մարզի Խաչարձան համայնք, որտեղ ծանոթացավ գյուղատնտեսական զարգացման ծրագրերին, որոնք «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով իրագործել է արգենտինահայ համայնքը։ 

Տավուշի մարզ այցելության ժամանակ դեսպան Ուրրոլիաբեիտիան ներկա գտնվեց նաև ջերմոցների շարունակական ծրագրի շրջանակում իրականացվող վիճակահանությանը, որով պարզ դարձան Խաչարձանում ևս երկու ջերմոցների շահառուները։ Ի դեպ, Հիմնադրամը ծրագրի շրջանակում Տավուշի մարզում բացել է արդեն 100-ից ավելի ջերմոց։

Խաչարձանում արգենտինահայ առաջին ներդրողներից էր Կալչյան ընտանիքը։ Նրանց ֆինանսավորմամբ վերակառուցվել է գյուղի դպրոցը, կառուցվել է բուժկետ և համայնքային կենտրոն։ Ավագյանների ընտանիքը Թերզյանների հետ մասնակցել է խմելու ջրի համակարգի կառուցմանը: Թերզյանների ընտանիքն էլ, իր հերթին, հովանավորել է գյուղում մարզահամալիրի կառուցումը: Անակների ընտանիքն էլ հիմնել է Հավատքի պուրակը: