Embajada en Armenia

«Մալբեկի երեկո» Երևանում 2018

Հուլիսի 4-ին Grand Hotel Yerevan-ում տեղի ունեցավ «Մալբեկի երեկոն», որը կազմակերպել էր ՀՀ-ում Արգենտինայի Դեսպանությունը` «Անդակո», «Սարգիս Կառոլինա», «Արտեքսիմ» և “Freja & Son” ընկերությունների հետ միասին։

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին արգենտինական գինիներ, եւ ներկաները, որոնց թվում էին մշակութային ու հանրային գործիչներ, ռեստորանների, սուպերմարկետների եւ հյուրանոցների աշխատակիցներ, բլոգերներ ու մամուլի ներկայացուցիչներ, հնարավորություն ունեցան համտեսելու տեղական շուկայում առկա Bodegas Fin del Mundo, Cristóbal, Doña Paula, Terrazas և Malma գինիները:

Ներկայացուցչական նման միջոցառումների միջոցով Դեսպանությունը խթանում է արգենտինական գինիները` որպես բարձր որակի ազգային արտադրանք ներկայացնելուն` ձգտելով մեծացնել երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը: