Embajada en Armenia

Այցելություն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Մայիսի 29-ին դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան այցելեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, որտեղ հանդիպում ունեցավ կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի և Ավագ դպրոցի տնօրեն Մարթա Ասատրյանի հետ: 

Դեսպանը շրջեց դպրոցով և մասնակցեց արգենտինացի գրողների գործերի հայերեն թարգմանությունների էլեկտրոնային գրքի ներկայացմանը, որը պատրաստել էին դպրոցի սաները իսպաներենի ուսուցչուհի Նարինե Բարսեղյանի հետ համատեղ: 

Հանդիպման ընթացքում խոսվեց նաև Հայաստանում կրթության ոլորտում առկա մի շարք մարտահրավերներից, աշակերտների փոխանակման ծրագրերից  և այլ համատեղ ծրագրերի մշակումից և իրականացումից: