Embajada en Armenia

Աշխատանքային այց Շիրակի մարզ

Մայիսի 17-ին Արգենտինայի Արտաքին գործերի նախարարության Հարավ-Հարավ եւ Եռակողմ Համագործակցության Արգենտինական Հիմնադրամի (Fondo Argentino de Cooperación Sur-Sur y Triangular (Fo.Ar)) հետ համագործակցության ծրագրի շրջանակներում դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան, «Tierras de Armenia» ընկերության ագրոնոմ ինժեներ Գաբիրել Մեղրունիի և ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի հաղորդակցության բաժնի ղեակավար Նարինե Հայրապետյանի ուղեկցությամբ, այցելեց Գյումրի: Այս նախագիծը, որին մասնակցում են Արգենտինայի Գյուղատնտեսական տեխնոլոգիաների ազգային ինստիտուտն (INTA) ու ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունը և որը համակարգում է Հայաստանում Արգենտինայի դեսպանությունը, նպատակ ունի ամրապնդելու Շիրակի մարզում գյուղատնտեսական արտադրողականության քաղաքականությունը:

Պատվիրակությունն այցելեց Հայաստանի Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի Շիրակի մարզային գրասենյակ, որտեղ Գյուղատնտեսական խորհրդատվական ծառայության ղեակավար Դավիթ Բաբայանի և տեղի աշխատակիցների հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին փորձարարական դաշտի ստեղծման հեռանկարների վերաբերյալ հարցեր:

Այնուհետև Շիրակի մարզային գրասենյակի ղեկավար Ջիվան Ասլանյանն իրականացրեց «Շիրակի մարզային մասնաճյուղի ընդհանուր պատկերը և Հետազոտության կենտրոնները` որպես խորհրդատվական ծառայությունների արդյունավետ գործիքակազմ» վերնագրով պրեզենտացիա:

Իրականացվեց այց նաև այն հողատարծք, որտեղ գործելու է փորձարարական դաշտը, որը կծառայի որպես մարզի ներկայիս արտադրողականության այլընտրանքային ձևի օրինակ: