Embajada en Armenia

Արգենտինական առաքելություն. Արգենտինա Հայաստան Հարավ-հարավ համագործակցություն

Հայաստանի և Արգենտինայի միջև գյուղատնտեսական համագործակցության շրջանակներում Երևան և Գյումրի են ժամանել Արգենտինայի Գյուղատնտեսական տեխնոլոգիաների ազգային ինստիտուտի (INTA) մասնագետները` ագրոնոմ ինժեներ Կառլոս Գալմարինին և տնտեսագետ Լուիս Կաբալյերոն:

Առաքելությունը, որն իրականացվում է Արգենտինայի Արտաքինգործերի նախարարության Հարավ-Հարավ եւ ԵռակողմՀամագործակցության Արգենտինական Հիմնադրամի,արգենտինական INTA-ի, ՀՀ Գյուղատնտեսության նախարարության և Հայկական ընդհանուրբարեգործական միության հետ համատեղ և համակարգվում Հայաստանում Արգենտինայի դեսպանության և «Tierras de Armenia» ընկերության ագրոնոմ ինժեներ Գաբիրել Մեղրունիի կողմից, նպատակ ունի նպաստելու Շիրակի մարզի գյուղատնտեսական արտադրողականության քաղաքականության բարելավմանը:

Հունիսի 25-ին, Հայաստանի ազգային ագրարային համալսարանում արգենտինացի փորձագետները հանդիպեցին Հայաստանի գյուղատնտեսական զարգացման հիմնադրամի ներկայացուցիչներին և նույն Հիմնադրամի Շիրակի տարածաշրջանային գրասենյակի մասնագետներին, որոնց հետ քննարկեցին փորձարարական գյուղատնտեսության հնարավորություններն ու առավելությունները, ինչպես նաև ավանդական արտադրողականության եւ այլընտրանքային տեխնոլոգիաների կիրառման ու գյուղատնտեսական խորհրդատվական համակարգի արդյունավետության բարձրացման վրա դրանց հնարավոր ազդեցությանն առնչվող մի շարք հարցեր:  

Այս օրերին պատվիրակությունն աշխատանքներ է իրականացնում և հանդիպումներ անցկացնում Շիրակի մարզի տեղական արտադրողների հետ, որտեղ գործարկվելու է փորձացուցադրական դաշտը: