Embajada en Armenia

Արգենտինական գյուղատնտեսական մեքենաշինության վերաբերյալ պրեզենտացիա

Հուլիսի 2-ին դեսպանության Արգենտինական մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ «Արգենտինական գյուղատնտեսական մեքենաներ, գործիքներ, սարքավորումներ և ծառայություններ» վերնագրով պրեզենտացիա, որը կազմակերպվել էր Կոնվերս Բանկի և «Պարադիգմա Հայաստան» ընկերության հետ համատեղ, ինչպես նաև Ընտանեկան գյուղատնտեսության մեքենաշինության արգենտինական պալատի և Հայ-արգենտինական առևտրական պալատի աջակցությամբ: Միջոցառմանը ներկա էին տեղական տարբեր ներկրող  ընկերությունների և արտադրական միությունների  ներկայացուցիչներ:

Սեմինարի նպատակն էր տեղական նեկրողներին ներկայացնել արգենտինական գյուղատնտեսական արտադրանքները, տեխնոլոգիան և նորարարությունները`  այդպիսով նպաստելով ոչ միայն արտադրողականության ու շրջակա  միջավայրի կայունությանը, այլ նաև փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացմանը` մասնավորապես ընտանեկան գյուղատնտեսությանը:

Դեսպանության գործընկերներ «Կոնվերս Բանկը» և «Պարադիգմա Հայաստանը», իրենց հերթին, ներկայացրեցին այս ոլորտի ֆինանսական գործիքակազմը և հարկային տեղեկատվությունը, որոնց կդյուրացնեն գյուղատնտեսական նմանատիպ արտադրանքների ներմուծումը:

Պրեզենտացիային հաջորդեց հարց ու պատասխանը, որի ընթացքում անդրադարձ կատարվեց ոլորտի մի շարք հարցերի: