Embajada en Armenia

Արգենտինական պատվիրակության հանդիպումը ՀՀ Գյուղատնտեսության նախարարի հետ

Հունիսի 29-ին դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան, Արգենտինայի գյուղատնտեսական տեխնոլոգիաների ազգային ինստիտուտի մասնագետներ ագրոնոմ ինժեներ Կլաուդիո Գալմարինիի և Լուիս Կաբալյերոյի, ինչպես նաև «Հայաստանի հողեր» ընկերության ագրոնոմ ինժեներ Գաբրիել Մեղրունիի ուղեկցությամբ, հանդիպեց ՀՀ Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանի հետ:

Կողմերն ամփոփեցին Շիրակի մարզ արգենտինական պատվիրակության այցելության ընթացքում իրականացած ուսումնասիրությունների արդյունքները, որտեղ Արգենտինայի և Հայաստանի միջև գյուղատնտեսական նոր նախագծի շրջանակներում կգործարկվի փորձացուցադրական դաշտ, որտեղ կներդրվեն նոր տեխնոլոգիաներ` որպես գյուղատնտեսական արտադրական ավանդական մեթոդոլոգիաների այլընտրանք: Նախագիծն իրականացվում է Հայկական ընդհանուր բարեգործական միության աջակցությամբ:

Հանդիպման ընթացքում, դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան ընդգծեց, որ մեկնարկում է մի բամզակողմ նախագիծ, որի առաջնային նպատակն է բարձրացնել մարզի արտադրողականությունն ու տեղական արտադրողների հմտություններն ու գիտելիքների մակարդակը: Դեսպանը նաև հավելեց. «Արգենտինան միշտ պատրաստակամ է աջակցելու իր գործընկեր երկրներին այնպիսի արդյունավետ նախագծերի միջոցով, որոնք փոխշահավետ կարող են լինեն բոլոր կողմերի համար»: