Embajada en REPÚBLICA DE ARMENIA

Արգենտինական ֆիլմերի Vl փառատոնը Երևանում

Սեպտեմբերի 11-ին «Մոսկվա» կինոթատրոնում մեկնարկեց Երևանում Արգենտինական ֆիլմերի Vl փառատոնը:
 

Ողջ շաբաթվա ընթացքում հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելելու արգենտինացի նշանավոր ռեժիսորների ֆիլմերը:
 

Իր ելույթի ընթացքում դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան ընդգծեց, որ «կինոն` որպես արվեստ, մղում է կյանքի մասին խորհելու» եւ ավելացրեց, որ բարեկամ այսպիսի մի երկրում արգենտինական ֆիլմերի փառատոնը «ոչ միայն ժամանց է, այլ նաև մեր հասարակությունների մասին խորհելու հրավեր»:

Ծրագիրը, որը ներառում է հինգ ֆիլմ (յուրաքանչյուր օր ժամը 20.00-ին), մեկնարկեց ռեժիսոր Դամիան Սիֆրոնի «Վայրի պատմություններ» երկարամետրաժ ֆիլմով:


Ցանկը կշարունակվի «Հանցախումբը», «Կոբլիկ», «Պատվավոր քաղաքացին» ֆիլմերով, ինչպես նաև «Պատորուսիտո» անիմացիոն մուլտֆիլմով, որոնցից յուրաքանչյուրը հայ հանդիսատեսի առջեւ կբացի Արգենտինայի պատմության, մշակույթի ու հասարակության առանձնահատկությունները:
 

Ֆիլմերը կցուցադրվեն հայերեն եւ անգլերեն ենթագրերով: Բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է: