Embajada en Armenia

Արգենտինա-Հայաստան Հարավ-Հարավ համագործակցություն. հայ մասնագետներն Արգենտինայում

ՀՀ Գյուղատնտեսության նախարարության և արգենտինական INTA –ի կողմից անցկացվող ու Հարավ-Հարավ և Եռակողմ Համագործակցության Արգենտինական Հիմնադրամի (Fondo Argentino de Cooperación Sur-Sur y Triangular (Fo.Ar))  կողմից իրականացվող  «ՀՀ գյուղատնտեսական գիտասփյուռ համակարգի ամրապնդում» նախագծի շրջանակներում չորս հայ մասնագետների պատվիրակությունն այս օրերին գտնվում է Արգենտինայի Մենդոսա և Սան Խուան շրջաններում` արգենտինացի իրենց գործընկերների հետ համագործակցության և փորձի փոխանակման միջոցով իրականացնելով գյուղատնտեսական արտադրողականության բարելավմանն ուղղված ուսուցողական աշխատանքներ: