Embajada en Armenia

Գինու առանձնահատկությունների և մատուցման էթիկետի վերաբերյալ սեմինար

Սոմելիե՞ ես կամ գինու ոլորտի մասնագե՞տ: Աշխատում ես Երևանի որևէ ռեստորանում կամ գինետա՞նը: Հայաստանում Արգենտինայի դեսպանատունը, “Del Fin del Mundo” և “Terrazzas” գինիների հետ համատեղ, հետաքրքիր առաջարկ ունի քեզ համար:

Երևանում «Արգենտինական գինու շաբաթվա» շրջանակներում հուլիսի 6-ին, ժամը 15:30-ին, դեսպանատան Արգենտինական մշակույթի կենտրոնում (Սայաթ-Նովա 32) տեղի կունենա արգենտինական գինու պատմության ու առանձնահատկությունների մասին սեմինար, ինչպես նաև գինու մատուցման տեխնիկայի, կանոնների և էթիկետի վերաբերյալ վերապատրաստում: Բաց մի թող այս միջոցառմանը մասնակցելու և գինու մշակույթի մասին գիտելիքներդ հարստացնելու հնարավորությունը:

Գրանցվելու համար կարող եք գրել Արգենտինայի դեսպանության Կոմերցիոն բաժնի էլ.փոստին comercial_earme@mrecic.gov.ar հասցեով կամ զանգահարել (+374 10) 576451 /52, ext. 116