Embajada en Armenia

Գինու մատուցման կարգի ու կանոնների վերաբերյալ վերապատրաստման դասընթաց

Հուլիսի 6-ին Հայաստանում Արգենտինայի դեսպանատան մշակութային կենտրոնում տեղի ունեցավ տեղական ռեստորանների անձնակազմերի համար կազմակերպված սեմինար արգենտինական գինու յուրահատկությունների մասին, որի ընթացքում անցկացվեց նաև գինու մատուցման կարգի ու կանոնների վերաբերյալ վերապատրաստման դասընթաց: Սեմինարը կազմակերպվել էր Հայաստանում Արգենտինայի դեսպանության և “Bodega Del Fin Del Mundo”  ու “Terrazas” գինիների հետ համատեղ, որին իր մասնակցությունն ունեցավ նաև ԱՊՀ երկրներում “Moet Hennessy” Brand-ambassador և 2009թ. Ուկրաինայի լավագույն սոմելյե Իվան Բաչուրինը:


Սեմինարը մեկնարկեց դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիայի բացման խոսքով, որը կարևորեց գինու դերը` որպես ազգային մշակույթի հիմնական տարր`  բարձր գնահատելով գինու արտադրության հին ավանդույթները ինչպես Հայաստանում, այնպես էլ Արգենտինայում
 

Վերջում բոլոր մասնակիցները ստացան վերապատրաստման դասընթացին մասնակցելու մասին վկայականներ