Embajada en REPÚBLICA DE ARMENIA

Գիտելիքի օրվան նվիրված միջոցառում Երևանի «Արգենտինայի Հանրապետություն» դպրոցում

Սեպտեմբերի 1-ին Երևանի «Արգենտինայի Հանրապետություն» դպրոցում ուսումնական տարվա մեկնարկը տրվեց Գիտելիքի օրվան նվիրված միջոցառմամբ, որին ներկա էին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան, Երևանի քաղաքապետարանից ներկայացուցիչներ եւ այլք:

Իր ելույթի ընթացքում դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան շնորհավորեց աշակերտներին առաջին ուսումնական օրվա կապակցությամբ եւ ընդգծեց, որ այս օրը ոչ միայն գիտելիքի օրն է, այլ նաև «բարեկամության  եւ փոխըմբռնման, որպեսզի այս կերպ Արգենտինան եւ Հայաստանը շարունակեն միասին քայլել բարեկեցության եւ զարգացման ներքո»: