Embajada en REPÚBLICA DE ARMENIA

Գրքերի նվիրատվություն Երևանի «Արգենտինայի Հանրապետություն» դպրոցում

Սեպտեմբերի 1-ին Երևանի «Արգենտինայի Հանրապետություն» դպրոցում  տեղի ունեցավ դպրոցի գրադարանին նոր գրքերի նվիրատվության արարողությունը, որն իրականացվել էր Արգենտինայի Դեսպանության եւ «Արգենտինայի Հանրապետություն» դպրոցի նախաձեռնած «Մեկ գիրք հանուն բարեկամության» նախագծի շրջանակներում, եւ որին աջակցել են Արգենտինայի հայկական համայնքն եւ կառույցները: Այս նախաձեռնության շնորհիվ դպրոցի գրադարանը հարստացավ իսպանալեզու ավելի քան 150 գրքերով, որոնք կօգնեն աշակերտներին ընդլայնել իսպաներենի իրենց իմացություններն ու ճանաչել Արգենտինայի պատմությունը, աշխարհագրությունը, մշակույթն ու ավանդույթները:

Ինչպես նշեց դեսպան Ուրրիոլաբեիտիան, «գրադարանը կարծես կենդանի էակ լինի, որին պետք է սնունդ տալ: Սրանք գրադարանի 150 նոր գրքերն են, առաջին 150-ը…»: