Embajada en REPÚBLICA DE ARMENIA

Դասախոսություն Դիվանագիտական դպրոցում

Հունիսի 5-ին դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան դասախոսությամբ հանդես եկավ ՀՀ Արտաքին գործերի նախարարության Դիվանագիտական դպրոցում, որի ընթացքում հակիրճ անդրադարձավ Արգենտինայի պատմությանն ու արտաքին քաղաքականությանը, ինչպես նաև խոսեց հայ-արգենտինական հարաբերություններից: Դասախոսությանը հաջորդեց ապագա դիվանագետների հետ հարց ու պատասխանը: