Embajada en REPÚBLICA DE ARMENIA

Դասախոսություն Երևանի պետական համալսարանում

Նոյեմբերի 21-ին Դեսպանության Քարտուղար Գուստավո Դեմիան Մերլոն դասախոսությամբ հանդես եկավ Երևանի պետական համալսարանի Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ուսանողների համար:

Հանդիպման ընթացքում ներկայացվեց Արգենտինայի պատմության ու աշխարհագրության վերաբերյալ համառոտ ակնարկ, որի ընթացքում առանձնացվեց արգենտինացի այնպիսի նշանավոր կանանց կյանքն ու գործունեությունը, ինչպիսիք են Խուանա Ասուրդույը, Խուանա Մանսոն, Ալիսիա Մորո դե Խուստոն, Մարիա Էվա Դուարտե դե Պերոնը, Ասուսենա Վիլյաֆլորը, Մարիա Էլենա Ուոլշը և այլք: Այդ կերպ ուսանողները հնարավորություն ունեցան ճանաչելու արգենտինական պատմության ու մշակույթի ամենակարևոր ու հետաքրքիր շրջանները: Բոլոր այս կերպարների հետ մեկտեղ` անդրադարձ եղավ նաև հայկական ծագմամբ արգենտինացի նշանավոր կանանց, ինչպիսիք են Ալիսիա Թերզյանն ու Միրիամ Բոյաջյանը:

Դասախոսությանը հաջորդեց հարց ու պատասխանը, որի ընթացքում անդրադարձ եղավ ոչ միայն Արգենտինայի հասարակական ու պատմա-մշակութային կյանքին, այլ նաև կրթական համակարգին ու կրթական ծրագրերին: