Embajada en REPÚBLICA DE ARMENIA

Դեսպան Ուրրիոլաբեիտիայի հանդիպումը ՀՀ Գյուղատնտեսության նախարարի հետ

Հունիսի 1-ին դեսպան Գոնզալո Ոււրիոլաբեիտիային ընդունեց ՀՀ Գյուղատնտեսության նախարար   Արթուր  Խաչատրյանը:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին գյուղատնտեսության ոլորտում հայ-արգենտինական հարաբերություններն առնչվող հարցերի շուրջ` առանձնահատուկ շեշտադրելով մասնավոր ու պետական սեկտորների փոխգործակցությունը, ինչպես նաև անդրադարձան արգենտինացի փորձագետների Հայաստան սպասվող հաջորդ այցելությանը, որի նպատակն է  աջակցել տեղական գյուղատնտեսական խորհրդատվական համակարգի բարեփոխմանը և փորձարարական դաշտերի գործունեության միջոցով հայ գյուղատնտեսների արտադրողականության  բարձրացմանը:

Բացի այդ, կողմերն ընդգծեցին երկու երկրների միջև առավել շատ նախագծեր իրականացնելու կարևորությունը, որոնց մեջ իրենց մասնակցությունը կունենան նաև արգենտինահայերը, որոնք շահագրգռված են ներդրումներ կատարելու և գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ծրագրերը զարգացնելու մեջ: