Embajada en Armenia

Երևանում «Արգենտինական գինու շաբաթ. Մաս 2»

Երևանում վերսկսվում է արգենտինական գինու տոնը: Արգենտինական գինին ու ընթրիքները  դեռ սպասու՜մ են մեզ հուլիսին «Արգենտինական գինու շաբաթ. Մաս 2»-ի շրջանակներում, որը կազմակերպվում է երկրորդ տարին անընդմեջ, այս անգամ` հուլիսի 2-ից 8-ը: «Արգենտինական գինու շաբաթը» արգենտինական գինիների տարածման գլխավոր իրադարձությունն է, որի  նպատակն է խթանել դրա սպառումն ու դարձնել արգենտինական գինին որակի գրավական:

Ողջ շաբաթվա ընթացքում Երևանի մի շարք ռեստորաններում, գինետներում և սուպերմարկետներում կարող եք վայելել արգենտինական գինիները հատուկ զեղչերով: Բացի այդ, կգործի նաև հավելյալ 25% de cashback «Կոնվերս Բանկի» քարտերով վճարելու դեպքում:

Շաբաթվա ծրագիրը ներառում է նաև ռեստորանների անձնակազմերի և սոմելիեների համար վերապատրաստում, որը տեղի կունենա հուլիսի 6-ին Արգենտինայի դեսպանատանը:

Երևանում «Արգենտիանական գինու շաբաթը» կազմակերպվում է Հայաստանում Արգենտինայի դեսպանատան և տեղական գործընկերների հետ համատեղ: Ներկայումս Հայաստանում կարելի է ձեռք բերել արգենտինական Fin del Mundo, Doña Paula, Cristóbal, Terrazas և Malma գինիները