Embajada en REPÚBLICA DE ARMENIA

Հանդիպում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ

Օգոստոսի 23-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցավ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի և դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիայի հանդիպումը:

Շարմազանովը նշեց, որ նոր օրենսդրության համաձայն արդեն ձևավորվել է հայ-արգենտինական բարեկամական խումբը, որը նա շարունակելու է գլխավորել:

Հանդիպման ընթացքում երկկողմ հարաբերությունների զարգացման համաշարում անդրադարձ եղավ խորհրդարանների եւ խորհրդարանական բարեկամության խմբերի գործունեության կարևորությանը: Այս առումով, կողմերը կարևորեցին նաև կապերն ամրապնդելու նպատակով օրենսդիրների մասնակցության այնպիսի ոլորտների ներգրավումը, ինչպիսին Միջխորհրդարանական միությունն է (IPU):

Դեսպան Ուրրիոլաբեիտիան և Էդուարդ Շարմազանովն ընդգծեցին երկկողմ խորհրդարանական այցելությունների անհրաժեշտությունը եւ դրա շրջանակներում քննարկեցին ընթացիկ տարում արգենտինացի խորհրդարանականների Հայաստան այցելության հնարավորությունը:

Հանդիպման ընթացքում շեշտադրվեց նաև դիվանագիտական հարաբերությունների բարձր մակարդակը, որոնց հաստատման 25 տարին լրանում է 2017 թվականին: Այդ կապակցությամբ դեսպան Ուրրիոլաբեիտիան հրավիրեց փոխնախագահ Շարմազանովին մասնակցելու հիմնական միջոցառմանը, որը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում:

Կողմերն անդրադարձան նաև Արգենտինայի պատմական դիրքորոշմանը` կապված 1915թ. ողբերգական իրադարձությունների հետ և միակարծիք տեսակետ արտահայտեցին միջազգային հակամարտությունների խաղաղ կարգավորման վերաբերյալ, մասնավորապես` Մալվինյան կղզիների և Լեռնային Ղարաբաղի: