Embajada en REPÚBLICA DE ARMENIA

Հանդիպում ՀՀ Սփյուռքի նախարարի հետ

Հունիսի 4-ին տեղի ունեցավ դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիայի հանդիպումը ՀՀ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի հետ:

Զրուցակիցներն ընդգծեցին Արգենտինայի և Հայաստանի միջև պատմական բարեկամությունը, որն արտացոլվում է քաղաքական բարձր մակարդակի երկխոսության, երկու երկրների միջև բազմակողմ համագործակցության և տնտեսական ինտենսիվ հարաբերությունների մեջ:

Բացի այդ, անդրադարձ կատարվեց Արգենտինայի հայկական սփյուռքին, որն իր կարևորագույն նպաստն ունի երկու երկրների զարգացման գործում:

Վերջում կողմերն անդրադարձան կոմերցիոն, կրթական ու մշակութային մի շարք նախագծերի ու ծրագրերի իրականացման, որոնք կնպաստեն երկկողմ հարաբերությունների խորացմանը: