Embajada en Armenia

Հանդիպում Շիրակի մարզպետի հետ

Հունիսի 26-ին դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան հանդիպեց Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանին և փոխմարզպետ Սոֆյա Հովսեփյանին:

Զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի և Արգենտինայի միջև պատմական բարեկամությանն ու բազմակողմ համագործակցությանը և այս համատեքստում` երկկողմ հարաբերություններում Արգենտինայի հայկական սփյուռքի դերակատարությանը:Կողմերը երկխոսեցին Գյումրիում «Արգենտինական գինու շաբաթվա» և «Արգենտինական տանգոյի շաբաթվա» շրջանակներում մի շարք միջոցառումների անցկացման հնարավորության շուրջ, որն արդեն բազմաթիվ տարիներ կազմակերպվում է Արգենտինայի դեսպանատան և «Կոնվերս Բանկի» կողմից:

Վերջում դեսպան Ուրրիոլաբեիտիան մարզպետին ներկայացրեց Արգենտինայի և Հայաստանի միջև գյուղատնտեսական համագործակցության շրջանակներում իրականացվող նախագիծը, որը մեկնարկելու է Շիրակի մարզում:

Մարզում այս օրերին վերոնշյալ նախագծի շրջանակներում ընթանում է արգենտինացի ագրոնոմ ինժեներների առաքելության այցը, որը, Արգենտինայի Արտաքին գործերի նախարարության Հարավ-Հարավ եւ Եռակողմ Համագործակցության Արգենտինական Հիմնադրամի, արգենտինական INTA-ի, ՀՀ Գյուղատնտեսության նախարարության և Հայկական ընդհանուր բարեգործական միության հետ համատեղ, նպատակ ունի Շիրակի մարզում գործարկելու գյուղատնտեսական փորձացուցադրական կայան: