Embajada en Armenia

Հանդիպում Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտորի հետ

Փետրվարի 1-ին դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան հանդիպեց Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանի հետ:

Զրուցակիցները խոսեցին դեսպանության և համալսարանի միջև իրականացվող համատեղ ծրագրերից, այդ թվում` CELU քննության իրականացման ընթացքից, որը  համագործակցության առաջին նախագծերից է և որի շրջանակներում արդեն իրականացվել է երեք քննություն:

Հանդիպման ընթացքում դեսպանը և ռեկտոր Կարինե Հարությունյանը քննարկեցին համագործակցության նոր հեռանկարները, որը ներառում է Բրյուսովի անվան համալսարանում «Արգենտինայի Հանրապետություն կենտրոնի» ստեղծման, ինչպես նաև երկու երկրների համապատասխան համալսարանների դասախոսական կազմերի միջև փոխանակման ծրագրերի հնարավորություններ:

Վերջում դեսպան Ուրրիոլաբեիտիան ներկայացրեց Հայաստանում Արգենտինայի կողմից իրականացվող կոմերցիոն և մշակութային ծրագրերը`առանձնահատուկ շեշտադրելով արգենտինացի գրողների գրքերի թարգմանությունների աջակցության Programa SUR ծրագիրը: