Embajada en Armenia

Մայիսյան հեղափոխության 208-ամյակին նվիրված արարողություն

Մայիսի 25-ին Երևանում տեղի ունեցավ Մայիսյան հեղափոխության 208-ամյակին նվիրված հիշատակման արարողություն:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ Կառավարության անդամներ, դեսպաններ, մշակույթի և մամուլի ոլորտի ներկայացուցիչներ, Հայաստանում բնակվող արգենտինացիներ, ինչպես նաև այս օրերին Հայաստան այցելած արգենտինահայեր:

Արարողությանը մասնակցեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը, Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, Բնապահանության նախարար էրիկ Գրիգորյանը, Արտաքին գործերի փոխնախարար Աշոտ Հովակիմյանը:

Իր ելույթի ընթացքում դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան հիշատակեց այն հայրենասերներին, որոնք կերտել են Արգենտինա պետությունը, ինչպես նաև շեշտադրեց այն խորը բարեկամությունը, որը կապում է երկու երկրներին իրենց ժողովուրդների միջոցով: Դեսպանը մասնավորապես ընդգծեց Սփյուռքի դերակատարության կարևորությունը Հայաստանի Հանրապետության զարգացման գործում և երկկողմ հարաբերություններ մեջ:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ ընդգծեց Արգենտինայի և Հայաստանի միջև բարեկամությունն ու Երևանում Արգենտինայի դեսպանության գործունությունը` կոչ անելով էլ ավելի զարգացնել տնտեսական փոխգործակցությունը: