Embajada en REPÚBLICA DE ARMENIA

Պրեզենտացիա Երևանի Խնկո-Ապոր անվան գրադարանում

Արգենտինական գրականության և “Programa Sur” ծրագրի ներկայացման շրջանակներում փետրվարի 20-ին դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան այցելեց Խնկո-Ապոր անվան գրադարան, որտեղ հանդիպեց Երևանի «Արգենտիայի Հանրապետություն» դպրոցի և Էջմիածնի Էօրնեկեան հանրակրթական դպրոցի աշակերտների հետ:

Մանկապատանեկան գրքի երևանյան 14-րդ տոնավաճառի շրջանակներում դեսպան Ուրրիոլաբետիան աշակերտների համար ներկայացրեց արգենտինացի նշանավոր գրող Անա Մարիա Շուայի «Ամենալավ տունը» հեքիաթը, որը հայերեն է թարգմանվել “Programa Sur” ծրագրի աջակցությամբ: Այնուհետև, ինտերակտիվ զրույցի միջոցով երեխաները դեսպանի հետ միասին վերլուծեցին հեքիաթի ուղերձն ու խոսեցին տարբեր թեմաներից, այդ թվում ` կրթություն, մշակույթ, սպորտ, պատմություն:

Այցի շրջանակներում նաև տեղի ունեցավ հանդիպում գրադարանի ղեկավար անձնակազմի հետ, որի ընթացքում քննարկվեցին Արգենտինայի համապատասխան հաստատությունների հետ համագործակցության վերաբերյալ հարցեր: