Embajada en Armenia

Վավերացման և ապոստիլով հաստատման համար առցանց հերթագրում

Արտերկրում ներկայացնելու նպատակով արգենտինական պաշտոնական  փաստաթղթերը վավերացնել ցանկացող բոլոր քաղաքացիները 2018թ. հուլիսի 5-ից սկսած կարող են հերթագրվել առցանց Արգենտինայի Արտաքին գործերի և պաշտամունքի նախարարությունում գործընթացն իրականացնելու համար: 

Կարող են վավերացվել  ինչպես Արգենտինայի կողմից տրված պաշտոնական փաստաթղթերը, այնպես էլ արտերկրում Արգենտինայի դեսպանատների և Արգենտինայում  հավատարմագրված օտարերկրյա ներկայացուցչությունների կողմից տրված փաստաթղթերը:

Նոր ծառայությունը քաղաքացուն հնարավորություն է տալիս ընտրելու գործընթաց կատարելու համար իրեն հարմար օրն ու ժամը: Ավելին` քաղաքացին էլեկտրոնային փոստով ստանում է հիշեցում ` դիմում ներկայացնելու համար պահանջվող փաստաթղթերի ցանկով: 

Հերթագրվելու համար խնդրում ենք հետևել սույն հղմանը` https://www.argentina.gob.ar/legalizar-o-apostillar-un-documento