Embajada en REPÚBLICA DE ARMENIA

Արգենտինայի Ազգային Հիմնը

Արգենտինայի Ազգային Հիմնը

Լսե'ք, մահկանացունե'ր, սրբազան կանչը.

‹‹ազատությու~ն, ազատությու~ն, ազատությու~ն››,
Լսե'ք կոտրված շղթաների ձայնը,
Տեսե'ք գահին ազնվազարմ հավասարություն:

Արդեն ստեղծել են նրա մեծարգո գահը
Հարավի միացյալ նահանգները:
Եվ աշխարհի ազատները պատասխանում են.

‹‹Արգենտինյան մեծ ժողովրդին, ողջու~յն,
Արգենտինյան մեծ ժողովրդին, ողջու~յն››:

Եվ աշխարհի ազատները պատասխանում են.
‹‹Արգենտինյան մեծ ժողովրդին, ողջու~յն››:

Եվ աշխարհի ազատները պատասխանում են`
‹‹Արգենտինյան մեծ ժողովրդին, ողջու~յն››:

Թող դափնիները լինեն հավերժ,
Որ կարողացանք նվաճել,
Որ կարողացանք նվաճել:
Փառքով թագադրված կապրենք,
Կամ կերդվենք փառքով մեռնել,
Կամ կերդվենք փառքով մեռնել,
Կամ կերդվենք փառքով մեռնել:

Բառերը` Վիսենտե Լոպես ի Պլանես
Երաժշտություն` Բլաս Պարերա