Embajada en REPÚBLICA DE ARMENIA

Արգենտինայի Հանրապետության Անկախության 201-ամյակի հիշատակման օր

Հուլիսի 11-ին Երևանում տեղի ունեցավ Արգենտինայի Հանրապետության Անկախության հռչակման 201-ամյակի նվիրված արարողությունը:

Միջոցառմանը ներկա էին տեղի Կառավարության անդամներ, դեսպաններ, մշակույթի ու մամուլի նշանավոր գործիչներ, Հայաստանում բնակվող արգենտինացիրներ:

Իր ելույթի ընթացքում դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան ընդգծեց. «Մենք` արգենտինացիրներս, շատ բաների միջով ենք անցել հասնելու այնտեղ, որտեղ հիմա գտնվում ենք: Մենք մի երկիր ենք, որը կարող է հպարտանալ իր բազմազանությամբ, իր հասարակական ինտեգրմամբ, անձնական որոշումների ու պայմանների նկատմամբ հարգանքով, իր սոցիալական շարժունակությամբ եւ մարդու իրավունքների նկատմամբ հարգանքով»:

Դեսպանը նաև հավելեց. «Արգենտինան մեծ երկիր է, որն իր ՀՆԱ-ով աշխարհի 20 խոշոր երկրների շարքում է` ունենալով նաև բարձր զարգացած գյուղատնտեսություն եւ տեխնոլոգիաներ»:

Դեսպան Ուրրիոլաբեիտիան նաև նշեց, որ այս տարին առանձնահատուկ  է Արգենտինայի եւ Հայաստանի համար, քանի որ լրանում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, երկրներ, որոնք «այս տարիների ընթացքում պատվել են իրենց ժողովուրդների միջեւ հնուց եկած բարեկամական հարաբերությունները: Դրան իր մեծ նպաստն է ունեցել հայերի ներհոսքը դեպի Արգենտինա, որոնք այնտեղ են հասել գտնելու այն, ինչ գտել են. խաղաղություն, հարգանք, աշխատանք եւ զարգացում, բայց որոնք հետ են հառում իրենց հայացքը դեպի իրենց նախնիների հայրենիք` օգնելու կառուցել եղբայրական այդ երկիրը»:։