Embajada en REPÚBLICA DE ARMENIA

Դեսպան Ուրրիոլաբեիտիայի դասախոսությունը ՀՀ Դիվանագիտական դպրոցում

Հուլիսի 6-ին դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան հյուրընկալվեց ՀՀ Արտաքին գործերի նախարարության Դիվանագիտական դպրոցում, որտեղ ուսանողներին ներկայացրեց Արգենտինայի արտաքին քաղաքականության հիմնական նպատակներն ու առանձնահատկությունները:

Արգենտինացի ժողովրդի պատմության համառոտ ամփոփումից հետո, դեսպան Ուրրիոլաբեիտիան անդրադարձավ Արգենտինայի ներկայիս արտաքին քաղաքական հիմնական ուղղություններին` ընդգծելով միջազգային առևտրային հարաբերությունների  ու ներդրումների կարևորությունը:

Դասախոսությանը հաջորդեց հարց ու պատասխանը: