Embajada en REPÚBLICA DE ARMENIA

Հանդիպում ՀՀ Ազգայի ժողովի նախագահի հետ

Հուլիսի 26-ին դեսպան Գոնզալո Ուրիիոլաբեիտիան հանդիպեց  ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ:

 

Զրուցակիցներն արժևորեցին երկու երկրների միջեւ բարձր մակարդակի հարաբերությունները քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական, մարդու իրավուքնների պաշտպանության ոլորտներում:

Կողմերը համաձայնեցին խորհրդարանական դիվանագիտության միջոցով  ավելի եռանդուն դարձնել երկկողմ հարաբերությւոնների դինամիկան, որը կշարունակի ամրապնդել երկու ժողովուրդների միջեւ պատմական կապերը` առանձնահատուկ նշանակություն  տալով համատեղ ծրագրերում Արգենտինայի հայկական համայնքի ներգրավմանը:

Նախագահ Բաբլոյանն անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի խնդրին` շնորհակալություն հայտնելով Արգենտինայի դիրքորոշման համար եւ ընդգծելով, որ բանակցությունները հակամարտության կարգավորման միակ ճանապարհն են:

Դեսպան Ուրրիոլաբեիտիան նշեց, որ Արգենտինան եւս ունի Մալվինյան կղզիների չլուծված հակամարտության հարցը եւ ընդգծեց, որ Արգենտինայի համոզմունքը եւս այն է, որ հակամարտությունները պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով եւ բանակցությունների միջոցով:

Վերջում, կողմերն անդրադարձան երկու խորհրդարանների միջեւ համագործակցության հստակ հնարավորություններին: