Embajada en REPÚBLICA DE ARMENIA

Հանդիպում ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի հետ

Հուլիսի 24-ին դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիային ընդունեց ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

Դեսպան Ուրրիոլաբեիտիան շնորհավորեց Արմեն Աշոտյանին ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ նշանակվելու կապակցությամբ: Այնուհետև կողմերը խոսեցին նոր նախագծերի եւ երկկողմ փոխայցելությունների միջոցով երկու խորհրդարանների միջեւ հարաբերությունների ներուժն օգտագործելու հնարավորությունների մասին, որը նոր ազդակ կհաղորդի քաղաքական, տնտեսական, մշակութային, մարդու իրավունքների պաշտպանության եւ այլ որոտներում համարգործակցությանը, հատկապես` երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի շրջանակներում:

Զրուցակիցներն արժևորեցին երկկողմ բարձր մակարդակի հարաբերությունները, այդ թվում` միջխորհրդարանական մակարդակում` ընդգծելով խորհրդարանական բարեկամության խմբերի միջեւ արդյունավետ համագործակցության կարևորությունը: