Embajada en REPÚBLICA DE ARMENIA

Հանդիպում ՀՀ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հետ

Հուլիսի 12-ին դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան հանդիպեց ՀՀ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հետ:

Զրուցակիցները երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի շրջանակներում խոսեցին Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ բարձր մակարդակի հարաբերություններից:

Այնուհետև, երկու պաշտոնյաներն անդրադարձան Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններին ու արդարադատութան ոլորտում  նոր երկկողմ պայմանագրերի ստորագրման հեռանկարներին: